Արիզոնայում անտառի հրդեհաշիջման ժամանակ 25 հրշեջ է զոհվել:
Հրդեհը բռնկվել էր անցած ուրբաթ, Յարնել քաղաքում: Նախնական վարկածի համաձայն, բռնկման պատճառն անզգուշությունն է: Կիրակի հրդեհը ահռելի չափերի էր հասել:
Հրդեհը մեկուսացնելուն խոչընդոտում էր քամին ու օդի բարձր ջերմաստիճանը: Տեղական ԶԼՄ-ների տվյալների համաձայն, զոհված հրշեջները թունավորվել են շմոլ գազից: 50 տների բնակիչներ են տարհանվել, 600 մարդու տեղավորել են ժամանակավոր ապաստարաններում:
Անցած շաբաթ ԱՄՆ-ում միանգամից ջերմաստիճանային մի քանի ռեկորդ է գրանցվել: Կալիֆոռնիայում սնդիկի սյունը բարձրացել է մինչև 500 Ցելսիուս:
Tags: հրդեհ