Ջենիֆեր Լոպեսը ստիպված է եղել ներողություն խնդրել Թուրքմենստանի դիկտատոր նախագահի ծնունդը երգելով շնորհավորելու համար (տեսանյութ)

Gurbanguly BerdimuhamedowՇաբաթ օրը Թուրքմենստանում տեղի ունեցած համերգից հետո Ջենիֆեր Լոպեսը ստիպված է եղել ներողություն խնդրել երկրի դաժան ռեժիմի դիկտատորի ծնունդը երգելով շնորհավորելու համար:

Jennifer Lopez performing in Turkmenistan1Ըստ տեղեկությունների` Լոպեսը թուրքմենական ազգային տարազով երգել է Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի համար, որի կառավարությանը մեղադրում են քաղաքական այլախոհներին ձերբակալելու և կտտանքների ենթարկելու մեջ:

Human Rights Watch-ը Թուրքմենստանը դասում է աշխարհի ամենառեպրեսիվ երկրների շարքին: Ըստ մարդու իրավունքների խմբավորման` նախկին սովետական պետությունը դրակոնյան օրենքներ է կիրառում իր քաղաքացիների ազատ արտահայտման իրավունքի նկատմամբ` ավելացնելով, որ նախագահ Բերդիմուհամեդովը, նրա բարեկամներն ու ծանոթները հանրային կյանքի բոլոր ոլորտներում անսահմանափակ իշխանություն և կառավարում ունեն:

Այդ համերգը Բերդիմուհամեդովի 56-ամյակի կապակցությամբ կազմակերպել էր Թուրքմենստանի տնտեսության մեջ խոշոր ներդրող China National Petroleum ընկերությունը:

Համերգից հետո Լոպեսը հանդես էր եկել հայտարարությամբ և ներողություն խնդրել նախագահի ծնունդը երգելով շնորհավորելու համար`նշելով, որ ինքը երբեք չէր մասնակցի համերգին, եթե տեղյակ լիներ երկրում մարդու իրավունքների վիճակի մասին:

Ըստ հայտարարության` համերգի վերջին պահին ծննդյան երգը պատվիրել էր համերգը կազմակերպած ընկերությունը և Լոպեսը սիրով համաձայնվել է կատարել այն:

Համերգը տեղի է ունեցել 2 միլիարդ արժողությամբ հանգստի և զբոսանավային գոտում, որը Բերդիմուհամեդովը Կասպից ծովի ափին բացել էր մեկ օր առաջ:

Համերգին ներկա էին նախարարներ, պետական ընկերությունների ղեկավարներ և օտարերկրյա հյուրեր:

 

Tags: