Վաղը հայտնի կդառնա Ադրբեջանի ընդդիմադիր ուժերի միասնական թեկնածուի անունը

1Հուլիսի 2-ին Ադրբեջանում`ընդդիմադիր “Մուսավաթ” կուսակցության գրասենյակում, տեղի է ունենալու Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի (Ազգային խորհուրդ) հերթական նիստը:

Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” կայքը, նիստի ընթացքում քննարկվելու է այս տարվա հոկտեմբերին Ադրբեջանում տեղի ունենալիք նախագահական ընտրություններին ընդդիմադիր ուժերի միասնական թեկնածու առաջադրելու հարցը: Այդ թեկնածուն հավանաբար լինելու է ադրբեջանցի հայտնի կինոդրամատուրգ, սցենարիստ Ռուստամ Իբրահիմբեկովը:
“Չնայած որոշ տարաձայնությունների՝ Իբրահիմբեկովի թեկնածությունն ընդունելի է Ազգային խորհրդի բոլոր անդամների համար: Այդուհանդերձ, չի բացառվում, որ անակնկալներ լինեն”,- գրում է կայքը:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին` ադրբեջանական ընդդիմադիր ուժերը միավորող Ազգային խորհրդի հիմնադիր ժողովի ժամանակ, մասնակիցները բացարձակ մեծամասնությամբ խորհրդի նախագահ էին ընտրել Իբրահիմբեկովին:

Tags: