Մեծ Բրիտանիայի Լանկաշիր կոմսության 47-ամյա բնակչուհին չէր կարող անգամ ենթադրել, թե ինչով կավարտվեր պատանեկան հասակում հեծանվից վայր ընկնելը: Դրանից 20 տարի հետո Ջուլի Ռեդֆերնն իր մարմնում կատարվող բոլոր պրոցեսները լսելու ունակության տեր է դարձել:
Առաջին անգամ 2006-ին նա տետրիս խաղալուց ուշադրություն դարձրեց տարօրինակ ձայներին: Քիչ հետո հասկացավ, որ այդ ձայնն իր ակնախնձորներից է լսվում ու նման է ճռինչի:
“Ես հասկացա, որ լսում եմ աչքերիս յուրաքանչյուր շարժումը: Երբ ես նայում էի մի կողմի վրա, աչքերս ճռռում էին, իսկ ես հստակ լսում էի այդ ձայնը:Ես ու ամուսինս սկզբում վախեցանք, քանի որ մտածեցինք, թե խելքս թռցնում եմ”:
Ժամանակի ընթացքում կինը սկսեց ներսի ձայներն ավելի հստակ լսել, քան դրսինը: Ակնախնձորներից բացի, նա սկսեց լսել գանգատուփում ուղեղի տատանումը, սննդի տեղաշարժն աղիքներում, արյան ու մնացած հեղուկների տեղաշարժն օրգանիզմում:
“Իմ կողքից թռչող ճանճն իսկական ռեակտիվ ինքնաթիռի ձայն ունի”,-ասում է կինը: Այս գերունակությունները տիկնոջ համար իսկական ողբերգության վերածվեցին.նա ստիպված էր թողնել աշխատանքը, քանի որ խլանում էր հեռախոսային հասարակ զանգերից:
Սիպված էր նաև հրաժարվել որոշ սննդատեսակներից.խնձոր, ընկույզ ու ցանկացած խշրտացող մթերք, քանի որ ծամելուց այդ ձայներն ամպրոպի են նմանվում:
7 տարի բժիշկները ոչին չէին կարողանում անել ու դա վերագրում էին տարիքին: Լոնդոնի մի կլինիկայում կնոջ մոտ ախտորոշեցին լսողական խողովակի խորաբացվածք, ինչը նշանակում է` ձայների աղավաղված ընկալում:
“Ես համաձայնեցի 5-ժամյա վիրահատության: Բժիշկները զգուշացրին, որ վիրահատության հետևանքով հնարավոր է լսողության լիակատար կորուստ լինի: Սակայն ես այլընտրանք չունեի”:
Ռիսկային վիրահատությունը, որ մինչ այդ բժիշկները կատարել էին ընդամենը 4 անգամ, բարեհաջող ավարտ ունեցավ: Բժիշկները վերականգնեցին ականջներից մեկում պակասող ոսկրակտորը: Հիմա բրիտանուհին նախապատրաստվում է երկրորդ վիրահատության, որ վերջնականպես ազատվի ոչ պիտանի գերունակությունից:
Tags: վիրահատություն