Կահիրեում և Եգիպտոսի մյուս քաղաքներում սկսվել են հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպվել են «Տամարուդ» Ազգային փրկության ճակատի կողմից: Վերջիններս պահանջում են նախագահ Մուհամեդ Մուրսիի հրաժարականը և վաղաժամկետ ընտրություններ:Մայրաքաղաք Կահիրեում ցուցարարները շարունակում են հավաքվել Թահրիր հրապարակում, նախագահական նստավայրի և պաշտպանության նախարարության շենքի դիմաց:
Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ ցուցարարները կրում են պաստառներ, որոնք դեմ են նախագահ Մուրսիին և «Մուսուլման եղբայրներ» շարժմանը: Ցույցերի մասնակիցները մինչև հրապարակ մտնելը զննում են անցնում, որպեսզի կանխվեն զինված բախումները:
Միևնույն ժամանակ նախագահի կողմնակիցները հավաքվում են քաղաքի մյուս ծայրում: Նրանք բացականչում են Մուսիին աջակցող արտահայտություններ՝ հայտարարելով, որ չեն ցանկանում, որպեսզի բախումներ և արյունահեղություն լինի: Մուրսիի հակառակորդներից մեկը հետևյալ պարզաբանումն է արել. «Մուրսիին մենք ենք ընտրել և հիմա ուզում ենք, որպեսզի վաղաժամկետ ընտրություններ անցկացվեն և դա մեր իրավունքն է: Մուրսին չկարողացավ օգտվել իրեն տրված հնարավորությունից»:
Լարված իրավիճակի պատճառով Եգիպտոսից մեծ թափով հեռանում են արտասահմանցիները, ինչպես նաև դիվանագիտական աշխատակիցները: Որոշ երկրներ նույնիսկ Եգիպտոսից հետ են կանչել իրենց քաղաքացիներին: Երեկ ԱՄՆ-ի դեսպանատան 45 աշխատակիցներ հեռացել են Կահիրեից: Քաթարը իր քաղաքացիների համար հատուկ ինքնաթիռ է ուղարկել Եգիպտոս:
Tags: Եգիպտոս