Դիարբեքիրի բախումները հրահրվել են թմրավաճառների կողմից

liceԴիարբեքիրի քաղաքապետարանը հայտարարել է, որ օրերս Լիջեում տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով 18-ամյա երիտասարդ էր զոհվել, հրահրվել է թմրանյութերի վաճառքով զբաղվող անձանց կողմից: Ըստ զեկույցի՝ Լիջեում ոստիկանական նոր բաժանմունքի կառուցման դեմ են դուրս եկել նրանք, ովքեր տուժել են թմրանյութերի վաճառականների դեմ իրականացված ոստիկանական հաջող օպերացիայի հետևանքով: «Անադոլու» գործակալությունը նշում է, որ սա մի յուրատեսակ վրեժ է ոստիկանների նկատմամբ, քանի որ հենց թմրավաճառներն են դրդել  տեղացիներին հարձակվելու ոստիկանական բաժանմունքի վրա:

Նշենք, որ ոստիկանությունը հավաքված ամբոխին ցրելու համար օդ էր կրակել,  որի հետևանքով բախումներ էին սկսվել: Արդյունքում զոհվեց մեկ մարդ, մի քանիսն էլ վիրավորվեցին:

Tags: