Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Մուշֆիգաբաթ ավանում ավանակի և ձիու մսի մեծ խմբաքանակ է հայտնաբերվել:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Հաքքին” կայքը, միսը նախատեսված էր Բաքվի հասարակական սննդի օբյեկտներին մատակարարելու համար:
Ադրբեջանի պետական անասնաբուժական տեսչության ղեկավար Յոլջու Խանվելին հայտնել է, որ միսն առգրավվել և ուղարկվել է լաբորատոր փորձաքննության, ինչից հետո այն կոչնչացվի:
Tags: ադրբեջան