Թուրքիայի արտգործ նախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ: Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչների համար քննարկման թեմա է դարձել Սիրիայում տիրող իրավիճակը: Դավութօղլուն հայտարարել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հիմնական անդամների միջև եղած հակասությունները թույլ չեն տալիս, որպեսզի սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով միասնական որոշում կայացվի: Թուրքիայի արտգործնախարարը ընգծել է նաև, որ լիբանանյան «Հզբալլահ» շարժման մասնակցությունը պատերազմին ակնհայտ ցույց է տալիս այն փաստը, որ սիրիական հարցին արտասահմանյան միջամտություն կա:
Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ վաղը երկու երկրների արտգործնախարարները հանդիպում կունենան ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Դավութօղլուն հույս է հայտնել, որ այս բանակցությունների արդյունքում սիրիական կոնֆլիկտի կարգավորման ուղիներ ի հայտ կբերվեն:
