Թուրքական «NTV» պատմական հանդեսի հրատարակչական հանձնաժողովը որոշում է կայացրել դադարեցնել իր գործունեությունը այն բանից հետո, երբ հանդեսը հուլիս ամսվա իր համարը նվիրեց «Գեզի» այգու շուրջ ծավալված իրադարձություններին՝ անձնակազմում առաջացնելով ճգնաժամային մթնոլորտ:
Մասնավորապես վիճաբանության առիթ էր հանդիսացել անցած շաբաթ լույս տեսած համարի շապիկը, որը պատկերավոր կերպով ներկայացնում է «Գեզի» այգու իրադարձությունները հետևյալ վերնագրի ներքո՝ «պատմություն, որը գրվում է ապրելիս»:
Միևնույն ժամանակ թուրքական «Ռադիկալը» գրում է, որ հրաժարական է տվել նաև «NTV» հեռուստաընկության
տնօրենը այն բանից հետո, ինչ նրան մեղադրեցի «Գեզի» այգու իրադարձությունները ոչ բավարար կերպով լուսաբանելու մեջ:
Tags: գեզի, թուրքիա
