Հուլիսի 1-ին, ժամը 18.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի 17/7 տան բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող հերթապահ խումբը: Հայտնաբերվել է մոտ 1,30 մ երկարությամբ օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:
Հուլիսի 1-ին, ժամը 22.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրևանդ փողոցի թիվ 44/6 տան բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը: Հայտնաբերվել է մոտ 80 սմ երկարությամբ օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:
Tags: փրկարար ծառայություն