Ջրհեղեղների ու սողանքների հետևանքով Չինաստանում զոհվել է 39 մարդ, 13-ը համարվում են անհետ կորած:
Ավելի վաղ ժողովրդական հանրապետությունում նախազգուշացում էր տարածվել որ հյուսիսում, հյուսիս-արևելքում և արևմուտքում, Սիչուան նահանգում, ու Հուանհե և Հուայհե գետերի երկայնքով տեղակայված շրջաններում հորդառատ տեղումներ են լինելու: Հիմա փոթորիկը մոտենում է Գուանդուն ու Հայնան նահանգներին: Վերջին տարում Չնաստանում սա արդեն 6-րդ փոթորիկն էր:
Tags: ջրհեղեղ