Ադրբեջանում սկսվել է 29 մարդուց բաղկացած խմբի դատավարությունը, որը “Եվրատեսիլ-2012”-ի նախօրեին նախագահ Իլհամ Ալիևի դեմ մահափորձ էր ծրագրում:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, հուլիսի 2-ին Աֆղան Հաջիևի նախագահությամբ Բաքվի`ծանր հանցագործությունների դատարանում սկսվել է նախնական դատավարությունը, որի ընթացքում հաստատվել է ամբաստանյալների ինքնությունը, և գործը փոխանցվել է դատական վարույթ:
Դատաքննությունը նշանակվել է հուլիսի 9-ին է:
Tags: ադրբեջան, Ի. Ալիև
