Հրդեհներ Հայաստանում

հրդեհԱյրվել է երկհարկանի ինքնաշեն տնակ

Հուլիսի 3-ին, ժամը 05.19-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.47-ին, մարվել՝ 06.42-ին: Այրվել է Թ.Եփրեմյանին պատկանող երկհարկանի ինքնաշեն տնակն ամբողջությամբ՝ 30 քմ և ծխահարվել են 31 հավ:

***

Այրվել է ավտոտնակի տանիքը 

Հուլիսի 2-ին, ժամը 23.54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 103 տան տանիքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հունան Ավետիսյան փողոցի թիվ 90ա տան մոտակայքում գտնվող ավտոտնակի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.15-ին, մարվել՝ 00.54-ին: Այրվել է Ա.Մելքոնյանին պատկանող ավտոտնակի տանիքը (24 քմ):

***

Հրդեհ Արբաթ գյուղում

Հուլիսի 2-ին, ժամը 22.47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արբաթ գյուղի թիվ 14 փողոցի 17-րդ տանը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ.Սարգսյանին պատկանող տան կիսանկուղային հարկում տեղի է ունեցել 20 կգ-ոց գազի բալոնից արտահոսք՝ հրդեհի բռնկումով, ինչի հետևանքով մասնակի սևացել են խոհանոցային կահույքը և պատուհանի շրջանակը:

Tags: