Պլուտոնի 2 արբանյակները, որոնք պայմանական P4 և P5-ով էին նշվում, պաշտոնական անուններ են ստացել: Աստղաբանության միջազգային միությունը անցկացված մրցույթի արդյունքում դրանք անվանել է Ցերբեր ու Սթիքս,ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:
Անունները պատահական չեն, այլ ընտրվել են որոշակի սկզբունքով.դրանք պետք է կապ ունենային անտիկ առասպելաբանության մեռյալների աշխարհի հետ: Հին հունական առասպելներում Պլուտոնը մեռյալների աշխարհի թագավորն էր, իսկ Խարոնը (որի պատվին անվանել են խոշորագույն արբանյակը)` մեռյալների հոգին Սթիքս գետով (P5-ի նոր անունը) տեղափոխողը: Նիկտան` գիշերվա աստվածուհին, Հիդրան` ստորգետնյա ջրերի հրեշը, Ցերբերը` մեռյալների աշխարհի պահակը: Աստղագետները պետք է անուններ ընտրեին առասպելների հերոսներից:
Աստղաբանների միջազգային միությունն է զբաղվում երկնային մարմինների անվանակոչմամբ: Հակառակ որոշ ընկերությունների հայտարարությունների, գիտական ընկերակցության ընդունած պրոցեդուրայով ոչ ոքի թույլ չի տրվում գնել աստղը,աստղակերպը կամ էլ այլ օբյեկտ անվանակոչելու իրավունք: Որոշակի կարգի օբյեկտներ ստանում են որոշակի կարգի համապատասխանող անուններ, ասենք` տրոյյական աստղակերպերն անվանակոչվում են տրոյական պատերազմի հերոսների անուններով: Եվ այս կանոնակարգի շրջանակներում է, որ հնարավոր են երկնային մարմինների` իրական մարդկանց կամ էլ կազմակերպությունների անուններով անվանակոչելը:
Tags: մոլորակ