Բուրյաթիայում 7-ամյա երեխան կասկածվում է իր 5-ամյա ընկերուհուն ականջօղերի համար խեղդելու մեջ:
Հանրապետության հետաքննչական վարչության քննչական կոմիտեի մամլո ծառայությունից հայտնում են, որ սպանված երեխայի մարմինը հայտնաբերվել է Կույտունկ գետում: Հետաքննությամբ պարզվել է, որ սպանությունը կատարել է Նադեինո գյուղի 7-ամյա բնակչուհին, որը զոհվածի հետ զբոսնել է այդ գետի ափին:
Հարցաքննության ժամանակ աղջիկը պատմել է, որ շատ զայրացել է, քանի որ ընկերուհին ականջօղերը չի տվել որ ինքը փորձի: Նա ընկերուհուն ճյուղով ծեծել է, ապա մտցրել գետը, զոհի գլուխը պահել ջրի մեջ ու այնքան ժամանակ բաց չի թողել, մինչև զոհը դադարել է կյանքի նշաններ ցույց տալ:
Չնայած կասկածյալի մանկահասակ տարիքին, հարուցվել է քրեական գործ:
Tags: Բուրյաթիա