Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի կրտսեր դուստրը գնել է ԱՄՆ-ում վաճառքի հանված ամենաթանկարժեք տներից մեկը:
Էքստրավագանտ Le Palais-ը գտնվում է Կալիֆոռնիայի նահանգում, Բևեռլի-Հիլզում: Տունը 8 ննջասենյակ ու 10 լոգասենյակ ունի: կառուցվել է ֆրանսիական ամրոցի ոճով, որի դիզայներն է Մուհամեդ Հադիդը:
Le Palais զբաղեցնում է 78 հազար քմ տարածք: Այն Hotel Beverly Hills-ից քիչ հեռու է տեղակայված: Տունն ունի թուրքական ոճով կառուցված համամ` սալիկապատ 30-մետրանոց լողավազան, շոգեբաղնիս ու մերսման առանձին սենյակ:
Ներքին մակարդակում լվացքատուն է սարքավորումների սրահ ու 10-12 մեքենայի համար նախատեսված ավտոտնակ: Բակում 60 ֆուտ երկարությամբ լողավազան է ու 20 մարդու համար նախատեսված սպա կենտրոն: Վարդագույն 4 այգի կա, լճակ` կարապներով, մի քանի շատրվան ու քանդակներ:
Դրանից առաջ 34-ամյա Լոլա Կարիմովա-Տիլլաևան ամուսնու ու 3 երեխաների հետ բնակվում էր Beverly Park վիլայում, որը նա վարձակալել էր անշարժ գույքի մեծահարուստ Բրյուս Մակովսկուց: 2010-ին զույգը Շվեյցարիայում 41 մլն դոլար արժողությամբ տուն գնեց: Նրա ավագ քույրը` Գուլնարա Քարիմովան 2009-ին նույնպես Շվեյցարիայում 18,2 մլն-անոց առանձնատուն ձեռք բերեց:
Tags: Քարիմով