Նշան Մունչյանը 50 տարեկան է

221279461372832339Լոս Անջելեսում տեղի է ունեցել ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած գերթեթև քաշային բռնցքամարտիկ Նշան Մունչյանի ծննդյան 50 ամյա տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումը,- տեղեկացնում է Սպորտի նախարարության պաշտոնական կայքը:

Նշան Մունչյանը 2007թ. բնակվում է Միացյալ Նահանգներում և Լոս Անջելեսի «International Sports Union» սպորտային ակումբի բռնցքամարտի գլխավոր մարզիչն է:

50-ամյակի միջոցառմանը ներկա են եղել հյուրեր նաև Հայաստանից:  Նշան Մունչյանին է հանձնվել ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալը,  ՀԱՕԿ-ի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ոսկե մեդալները:

Նշան Մունչյանին հաճելի նվեր է մատուցել նրա ամերիկյան սաներից Ֆերդինանդ Քերոբյանը, դառնալով բռնցքամարտի ԱՄՆ պատանիների չեմպիոն: