Լոննի Սնոուդենը հավանության է արժանացրել որդու արարքը (հրապարակել ԱՄՆ հատուկ ծառայությունների գաղտնի տեղեկությունները): Իր նամակում նա որդուն համեմատում է ԱՄՆ-ի անկախության համար կռված Փոլ Ռևիրի հետ, որն ապստամբներին զգուշացրեց բրիտանական զորքերի մոտենալու մասին: Սնոուդեն ավագը որդուն գովել է, որ նա “ամերիկյան ժողովրդին կոչ է անում պայքարել բռնության աճող սպառնալիքի դեմ”: Նրան “իսկական հայրենասեր” է անվանում ու ամերիկացիներին թողնում որոշելու իրավունքը, թե իրականում ով է այդպիսին` “Սնոուդեն կրտսերը` թե քաղաքական գործիչները”, որոնք հերքում են ԱՄՆ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու փաստը:
