Գերմանիայում ամուսնական զույգը բանտարկվել է Ռուսաստանի օգտին 25 տարի լրտեսելու համար:
Զույգը Գերմանիայի արևմտյան հատվածում կեղծ անձնագրերով և Անդրեաս և Հեյդուն Անշլագ կեղծանուններով հաստատվել էին քառորդ դար առաջ:
Նրանք իրենց գործունեությունը սկսել էին Դրեսդեն քաղաքում:
Զույգին մեղադրել են առաջին հերթին նախկին Սովետական Միությանը Արևմտյան Գերմանիայի, իսկ Գերմանիայի միավորումից հետո Ռուսաստանի Դաշնությանը Գերմանիայի վերաբերյալ տեղեկություններ հաղորդելու մեջ:
Մեղադրող կողմի տվյալներով` զույգը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի վերաբերյալ քաղաքական, ռազմական, ինչպես նաև Գերմանիայի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի Ռուսաստանի նկատմամբ անվտանգության քաղաքականության վերաբերյալ տեղեկություններ հավաքելու առաջադրանք է ունեցել:
Հետախույզների տեղեկություններով` Գերմանիայում զույգի ձերբակալումը հնարավոր է դարձել Ամերիկայում ձերբակալված լրտեսների հարցքնության արդյունքում:
Նրանցից առգրավել են երկու ավստրիական կեղծ անձնագրեր, որոնք պատրաստել էին Սովետական միության կեղծարարները:
Շտուտգարտի դատարանը Անդրեաս Անշլագին դատապարտել է վեց տարի և վեց ամիս, իսկ Հեյդունին հինգ տարի և վեց ամիս ազատազրկման:
Գերմանիայում ծնված և մեծացած նրանց դուստրը տեղյակ չի եղել նրանց գործունեության, ինչպես նաև նրանց իրական ինքնության մասին:
Tags: ԵՄ, Եվրոպա