Շվեյցարիայի Լոզան քաղաքում «Ստամբուլ-2020»-ի պատվիրակությունը, որը գլխավորում է Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը, ներկայացրել է 2020 թվականին Թուրքիայում Օլիմպիական և Պառաօլիմպիական խաղերի անցկացման ծրագիրը: Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ հանդես են եկել այն բոլոր քաղաքները, որոնք համարվում են թեկնածու 2020 թվականի խաղերի անցկացման համար: Ներկայացումներից հետո պատվիրակությունների անդամները պատասխանել են օլիմպիական կոմիտեի նեկայացուցիչների հարցերին:
Թուրքական պատվիրակության ներկայացուցիչները ընդգծել են, որ Ստամբուլը մեծ փորձ ունի ընդունելու միջազգային մասշտաբի միջոցառումներ և մարզական մրցաշարեր: Այն երկիրը, որն ընդունելու 2020 թվականի Օլիմպիական և Պառաօլիմպիական խաղերը, հայտնի կդառնա սեպտեմբերի 7–ից 10–ը Արգենտինայում տեղի ունենալիք Միջազգային օլիմպիական կոմիտեի 125–րդ նստաշրջանի ժամանակ:
Tags: «Ստամբուլ-2020»-, թուրքիա