Ադրբեջանա-վրացական սահմանի մոտ տեղի է ունեցել զինված միջադեպ: Մեկ մարդ զոհվել, ևս մեկը վիրավորվել է:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել հուլիսի 3-ին Ադրբեջանի Բալաքենի շրջանի Իթիթալ գյուղում: Գյուղի բնակիչ Մուհամաև Ռամազօղլուն (ծնվ. 1965թ.) որսորդական հրացանից կրակել է ադրբեջանցի եղբայրներ Վյուգար և Շահին Գուրրբանովների ուղղությամբ և փախուստի դիմել: Եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը՝ Վյուգարը, մահացել է:
Ռամազօղլուն ձերբակալվել է: Փաստի առնչությամբ այլ մանրամասներ չեն հաղորդվում: Հանցագործության պատճառներն ու հանգամանքները ճշտվում են: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:
