Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը ելույթ ունենալով «Երիտասարդություն, ժողովրդավարություն և վերափոխություն» թեմայով միջխորհրդարանական հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ եթե Թուրքիայի ճանապարհին քաղաքական բնույթի արհեստական խոչընդոտներ չստեղծվեն, ապա մի քանի տարվա ընթացքում Թուրքիան կդառնա Եվրամիության անդամ:
Բաղըշի խոսքերով՝ Թուրքիան 65 տոկոսով համապատասխանում է Եվրամիության չափանիշներին: Ըստ նախարարի՝ այսօր ԵՄ-ի կազմում այնպիսի երկրներ կան, որոնք չեն համապատասխանում Կոպենհագենյան չափանիշներին: Բաղըշի կարծիքով՝ Թուրքիայի ԵՄ-ի անդամագրության գործընթացում ամենամեծ խոչընդոտն այն է, որ Եվրոպան որոշակի նախապաշարումներ ունի իրենց նկատմամբ: Նախարարը Բաղըշը նշել է նաև, որ Թուրքիան իր հետագա զարգացման համար պետք է կենտրոնանա սեփական բարեփոխումների վրա:
Tags: էգեմեն Բաղըշ, թուրքիա