Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության Ստամբուլի գրասենյակի երիտասարդական թևի անդամները, միավորվելով մի խումբ հասարակական կազմակերպությունների անդամների հետ, ցույց են կազմակերպել՝ բողոքելով Եգիպտոսում բանակի իրականացրած գործողությունների դեմ և հայտնելով իրենց աջակցությունը նախագահ Մուհամադ Մուրսիին: Ցուցարարները հավաքվել են Ստամբուլում տեղակայված Եգիպտոսի դեսպանատան դիմաց՝ իրենց ձեռքում ունենալով Թուրքիայի և Եգիպտոսի պետական դրոշներն ու Մուրսիի լուսանկարները: «Ստամբուլից Մուրսիին հազար բարև», «Դիմադրելու ենք դաժանությանը», «Ուղիղ կանգնի՛ր, մի՛ հանձնվի, այս հույսը քո հետ է»՝ ահա այս խոսքերով են ստամբուլցիները աջակցել Մուրսիին՝ արտասանելով նաև աղոթքներ:
«Ռադիկալը» հայտնում է, որ միևնույն ժամանակ Մուրսիին աջակցության ցույցեր են տեղի ունեցել նաև մայրաքաղաք Անկարայում՝ «մուսուլման մի՛քնիր, Եգիպտոսին տեր կանգնի՛ր» կարգախոսով:
Tags: թուրքիա, Մուրսի