“Ֆրանսիան`որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, իր ներդրումը կունենա Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում”: Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Մոնյեն նշել է, որ վերջերս կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Այդ հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կապերի կարևորությունը, ինչպես նաև առաջընթացի հասնելու հավանականությունը:
Դեսպանը ասել է, որ այս հարցի կապակցությամբ նախորդ տարվա սեպտեմբերին կայացել է նախագահ Ալիևի հետ հանդիպում. “Հանդիպմանը քննարկվել է, թե ինչ պարտականություններ է իր վրա վերցնում Ֆրանսիան: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ևս հատուկ ուշադրություն է դարձվել հիմնական պարտականությունների էությանը: Ֆրանսիան, ինչպես նաև մյուս պետությունները, ջանքեր է ներդրել այս հակամարտության լուծման համար և հետագայում ևս իր ներդրումն է ունենալու այս գործընթացում”:
