Ավստրալիայի վարչապետ Քևին Ռադը Ինդոնեզիա կատարելիք այցի ընթացքում մտադիր է երկրի իշխանությունների հետ քննարկել փախստականների խնդիրը:
Ավստրալիան ծայրահեղ մտահոգված է անօրինական միգրանտների մեծ հոսքով, որոնք Ինդոնեզիան օգտագործում են որպես փոխանցակետ: Այնտեղից նրանք փորձում են կյանքը վտանգելով` ծովով, երբեմն էլ ծովը հատելուն չհարմարեցված նավերով հասնել Ավստրալիա:
Նրանց մեծ մասը փախստականներ են Իրաքից, Իրանից, Շրի-Լանկայից ու Աֆղանստանից:
Ավստրալական իմիգրացիայի նախարարության տվյալներով, 2012-ին այդ կերպ երկիր է մտել ավելի քան 17 հազար մարդ ու ևս 11 հազարը` 2013-ի առաջին 5 ամիսներին:
Ավստրալական իշխանությունները կարծում են, որ փախստականները լողալով իրենց երկիրն են հասնում աշխատանք գտնելու նպատակով, այսինքն` ըստ էության, տնտեսական անօրինական միգրանտներ են հանդիսանում, որոնց պետք է դուրս հանել երկրից: Սակայն, իրավապահ մարմինները վստահեցնում են, որ միգրանտների 90%-ը, որն Ինդոնեզիայից է հասնում, իսկապես փախստականներ են, որոնք փրկվում են իրենց երկրներում հետապնդումից:
Տարեկան մի քանի դեպքեր են գրանցվում, երբ փախստականներով գերբեռնված նավերը խորտակվում են:
Tags: փախստական