Այսօր ֆուտբոլի Եվրոպայի լիգայում կմեկնարկի որակավորման առաջին փուլը:
Այդ ստուգատեսում մեր երկրի պատիվն են պաշտպանում փոխչեմպիոն «Միկան», գավաթակիր «Փյունիկը» և բրոնզե մեդալակիր Կապանի «Գանձասարը»:
«Գանձասարը» Երևանում ուժերը կչափի ղազախական «Ակտոբեի» հետ, «Փյունիկն» արտագնա խաղում կմրցի մակեդոնական «Տոտեկսի» հետ: «Միկան» կհյուրընկալվի Չեռնոգորիայի «Ռուդարին»:
Tags: սպորտ, ֆուտբոլ