Չապմանը Սնոուդենին իր սիրտն ու ձեռքն է առաջարկել

04093330.863835.9080Ռուս նախկին լրտես Աննա Չապմանը ԿՎՀ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ամուսնության առաջարկ է արել: Դրա մասին Չապմանը  իր միկրոբլոգում գրել է.”Սնոուդեն, կամուսնանաս ինձ հետ”:

Չապմանն առաջարկությունն արել է այն ժամանակ, երբ ողջ աշխարհին հետաքրքրում էր, թե  Սնոուդենին հաջողվեց, արդյոք, Բոլիվիայի նախագահ Էվոր Մորալեսի  ինքնաթիռով հեռանալ Ռուսաստանից, թե նա մնաց Շերեմետևոյի տարանցիկ գոտում:

Չապմանի առաջարկությունն արևմտյան զանգվածային  տեղեկատվական միջոցների համար բազում կատակների առիթ դարձավ, որոնք իսկույն սկսեցին զուգահեռներ անցկացնել հայտնի լրտեսական սիրավեպերի ու կինոնկարների մեջ.“Ռուսաստանից` սիրով” կամ էլ` “Լրտեսը, որը սիրում էր ինձ”:

Աննա Չապմանը ձերբակալվել էր 2010-ին ԱՄՆ-ում .ամերիկյան հատուկ ծառայությունները նրան կասկածեցին ռուսական կառավարության համար աշխատելու մեջ: Չապմանն ընդունեց իր մեղքն ու ԱՄՆ-ից` 9 այլ կասկածյալների հետ   երկրից վտարվեց .  փոխանակվեցին ռուս 4 քաղաքացիների հետ, որոնք նախկինում մեղադրվել են ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության մեջ:

Tags: