Բելգիայի թագավորը հուլիսի 21-ին կհրաժարվի գահից

pic_c443a9b6fd3543cd0562c196a78ecb58Բելգիայի թագավոր Ալբերտ II-ը հայտարարել է, որ հուլիսի 21-ին գահից կհրաժարվի հօգուտ ավագ որդու`  Ֆիլիպի: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել ազգային հեռուստատեսության ու ռադիոյի եթերով:

79-ամյա միապետը բացատրել է , որ թագավորի պարտականությունները կատարել այնպես, ինչպես ինքը կուզենար` խանգարում են տարիքն ու առողջությունը:Նրա որդին, Ֆիլիպը 53 տարեկան է:

Հրաժարականի ամսաթիվը պատահական չի ընտրվել.հուլիսի 21-ին բելգիացիները նշում են ազգային տոնը.  1831-ին առաջին թագավոր Լեոպոլդ I-ը գահ է բարձրացել այդ օրը:

Բելգիայի 6-րդ թագավորը` Ալբերտ II-ը գահը ժառանգել է 1993-ին, իր ավագ եղբայր Բոդուեն I-ից: Ալբերտ II-ի գահակալության 20-ամյակը կլրանար օգոստոսի 9-ին:

:

Tags: