Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ներկայիս նախագահ Օլանդին անվանել է “ծիծաղելի, փոքրիկ չաղլիկ, որը ներկում է մազերը”:
Այս արտահայտության մասին հայտնել է փարիզյան «l’Express» թերթը, որի խմբագիրը Սարկոզի և Բրունի զույգի մտերիմներից է:
Երկու քաղաքական գործիչների միջև անբարյացկամությունն ակնհայտ էր ի սկզբանե, սակայն Սարկոզին առաջներում երբեք հրապարակայնորեն իր հակառակորդին չի վիրավորել:
Երբ Սարկոզին նախագահ էր` Կառլա Բրունին հոգ էր տանում նրա արտաքինին: Սարկոզին զբաղվում էր սպորտով ու հետևում սննդին: Դրա շնորհիվ էլ 58-ամյա Սարկոզին Օլանդից շատ ավելի երիտասարդ է երևում, քան Օլանդը, չնայած նրանք հասակակիցներ են:
Անցած տարի Օլանդը դարձավ Ֆրանսիայի նախագահ: Սարկոզին սակայն, մտադիր չէ հանձնվել ու ցանկանում է մասնակցել նախագական հաջորդ ընտրություններին:
Tags: Օլանդ
