Հուլիսի 4-ին, ժամը 10.14-ին տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 3-ի ժամը 02.00-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Մոզրովի գյուղում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերը լցվել են 4-րդ փողոցի թիվ 3 տան նկուղը և տանը կից օժանդակ շինությունները (պատկանում է Ա. Հարությունյանին), 5-րդ փողոցի թիվ 8 տան ննջասենյակը, ինչի հետևանքով վնասվել է առաստաղի երեսպատումը՝ 6 քմ:
Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը:
Ստեղծվել է հանձնաժողով վնասի չափերը գնահատելու համար:
