Զույգը ձերբակալվել է իրենց մոթելի սենյակի պատուհանի առջև, անցորդներին տեսանելի տեղում ինտիմ հարաբերություններ ունենալու համար:
Վայոմինգ նահանգի Դուգլաս քաղաքից 19-ամյա Սքիթեր Լեվի Ջադը և Ֆլորենիցայից 20-ամյա Անդրեա Ռոզ Մազոչին ձերբակալվել են այն բանից հետո, երբ ոստիկանությունում դեպքի կապակցությամբ բազմաթիվ զանգեր են ստացել:
Նրանք մեղադրվել են անկարգ վարքագծի, հասարակային կերպով ինքանմոռացման և անվայել, անպարկեշտ գործողություն կատարելու մեջ:
Նրանք ձերբակալվել են շաբաթ օրը, երբ անցորդները նրանց նկատել էին սենյակի ներսում ինտիմ հարաբերություններ ունենալիս:
Նրանց սենյակը գտնվել է փողոցի մակերեսին հավասար հարկում, իսկ վարագույրները եղել են բաց վիճակում:
Սենյակի հարմարություններից կախված` այդ հյուրանոցի գները տատանվում են մեկ գիշերվա համար 40-100 դոլարի սահմաններում:
