Երկրի իշխանությունները մեղադրում են շինարարական 2 կազմակերպության` Լիմայի շրջանում բուրգերից մեկի քանդման համար,որի տարիքը 4000 տարեկան էր:Էլ-Փարաիսոյի համալիրի 6 մ բարձրությամբ բուրգը երկրի երեսից ջնջվել է ծանր տեխնիկայի օգնությամբ: Այդ տարածքում պեղումների ղեկավար Մարկո Գուիլենայի խոսքով, քանդման պատասխանատուները “Պերուին պատմությանն անուղղելի վնաս են հասցրել”:
Վկաների տեղեկություններով, աշխատողները փորձել են կոտրել ևս 3 բուրգ, սակայն նրանց ժամանակին են կանգնեցրել ականատեսները: Քաղաքապետի խոսքով, այն տարածքը, որտեղ տեղակայված էր պատմական համալիրը, հնարավոր է օգտագործվի գյուղնաշանակությամբ: Կատարվածից հետո Էլ-Պարաիսոյի ՆԳ նախարարի կարգադրությամբ տեղում հսկողություն է հաստատվել:
Նման դեպք էր կատարվել մայիսի կեսին` Բելիզի տարածքում: Այն ժամանակ շինարարները քանդեցին մայաների բուրգը` ճանապարհաշինության համար շինարարական խիճ ունենալու համար:
Tags: պերու