Ֆուտբոլի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի խաղը Երևանի «Փյունիկն» անցկացրեց Սկոպյեում և մրցեց մակեդոնական «Տետեքսի» հետ: Խաղն ավարտվեց 1:1 հաշվով:
Մեր ֆուտբոլիստները մոտ էին հաջողությանը: Փոխարինման դուրս եկած Վիուլեն Այվազյանը հանդիպման 81-րդ րոպեին դիպուկ հարվածով առաջ մղեց «Փյունիկին»: Սակայն խաղավարտից մեկ րոպե առաջ տանտերերից Գենչ Իսենին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը`1:1:
Tags: «Փյունիկ», ֆուտբոլ