«Գեզի» այգու հարևանությամբ նոր վրան են կանգնեցնելու: Սակայն ի տարբերություն վերջերս այդ տարածքներում գտնվող ցուցարարների վրաններից, այս անգամ վրան են կանգնեցնելու մահմեդական պահքի՝ Ռամազանի կապակցությամբ: Այս տարի Ռամազանը սկսվում է հուլիսին և տևելու է մեկ ամիս: Ըստ ավանդության՝ Ռամազան ամսվա ընթացքում ամեն պահող երեկո պաս պահող մահմեդական ընտանիքներում մատուցվում է տոնական ընթրիք՝ իֆթար: Բացի այդ երկրի ամբողջ տարածքում կանգնեցվում են հատուկ վրաններ, որտեղ ընթրիք է մատուցվում կարիքավոր քաղաքացիներին:
Ահա «Ռադիկալը» հաղորդում է, որ տոնական վրաններից մեկն էլ տեղակայվելու է «Գեզի» այգու մոտակայքում՝ մեկ ամսվա ընթացքում ամեն երեկո սպասելով հավատացյալ մահմեդականներին:
Tags: գեզի, Ռամազան
