Հուլիսի 4-ին, ժամը 22.54-ին ահազանգ է ստացվել, որ Վ. Սարգսյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ քաղաքացի Խ. Ղալեչյանը դյուրավառ հեղուկով տարան նետել է դեպի դատախազության շենքը, ինչի հետևքանքով առաջին հարկի սենյակներից մեկում այրվել է համակարգիչ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով, իսկ Խ. Ղալեչյանը տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնականի բաժին:
Tags: հրդեհ
