Լատինական Ամերիկան Եվրոպայից ներողություն է պահանջում

o_757998Լատինական Ամերիկայի 12 ղեկավարներ , որոնք ՈՒՆԱՍՈՒՐ բլոկի անդամ են, Էվո Մորալեսի ինքնաթիռի հետ կատարված միջադեպի առիթով  Եվրոպայի մի քանի պետություններից բացատրություն ու ներողություն են  պահանջել:

Բոլիվիայում տեղի ունեցած արտակարգ գագաթնաժողովի ժամանակ ընդունվել մի հայտարարություն, որով մասնակիցները կոնկրետ պատասխան ու ներողություն են պահանջում Մորալեսի ինքնաթիռի համար երկինքը փակած Ֆրանսիայի, Պորտուգալիայի,Իտալիայի ու Իսպանիայի   կառավարություններից: Պատճառն այն կասկածն էր, որ նախագահական ինքնաթիռում  հնարավոր է ԿՎՀ նախկին գործակալ Սնոուդենը գտնվեր,որը Շերեմետեվոյի տարանցիկ գոտում գտնվելու ժամանակ  ապաստարանի  համար դիմել էր մի շարք երկրների:

Մորալեսը Մոսկվայում հայտարարել էր, որ կդիտարկի Սնուոդենին ապաստարան տրամադրելու հարցը, եթե նա ինքը դիմի համապատասխան խնդրանքով:

“Եվրոպան խախտել է խաղի բոլոր կանոնները: Մենք այստեղ ենք, որ Մորալեսին ասենք` նա կարող է մեզ վրա հույս դնել: Նա ով պայքարում է Բոլիվիայի դեմ, պայքարում է նաև Վենեսուելայի դեմ”,-հայտարարել է Վենեսուելայի նախագահ Մադուրոն:

Ինքը` Մորալեսը հայտարարել է, որ ինքնաթիռի միջադեպի հետ կապված` հնարավոր է փակի Բոլիվիայում ԱՄՆ-ի դեսպանությունը:

Tags: