Եգիպտոսում զիվորականների կողմից հուլիսի 30-ին իշխանության զավթումից, նախագահ Մուհամադ Մուրսիին հրաժարական տալու և վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու պահանջ ներկայացնելուց հետո Կահիրեի Թաhրիր հրապարակը աստիճանաբար դատարկվում է: Բանակը, որն իր հսկողության տակ էր պահում հրապարակի մուտքը, հետ է քաշվել, քաղաքի երթևեկությունը վերականգնվել է: Նախագահական պալատի դիմաց, որտեղ տեղի էին ունենում հակակառավարական ցույցերը, այժմ մաքրման աշխատանքներ են ընթանում: Միևնույն ժամանակ տապալված նախագահի կողմնակիցները շարունակում են ցույցեր անցկացնել Ռաբիտալ Ադնավիա հրապարակում:
