Եգիպտոսում իշխանափոխությունը բախումների նոր ալիք է բարձրացրել: Ուրբաթօրյա աղոթքից հետո, Մուրսիի հարյուր հազարավոր կողմնակիցները պատրաստվում են դուրս գալ փողոց ու պաշտպանել իրենց առաջնորդին:
ԶԼՄ-ների տեղեկացմամբ երկրում բախումներ են սկսվել, հրաձգության հետևանքով մեկ զինվոր է զոհվել 3 զինծառայող վիրավորվել: Տեղեկություն կա, որ Զակազիկ քաղաք 25 զրահակիր է տեղափոխվել:
Հուլիսի 3-ին տեղեկություն ստացվեց, որ երկրի ժամանակավոր նախագահ է դարձել Ադլի Մանսուրը: Նույն ժամանակ Եգիպտոսի բանակը կալանքի տակ է վերցրել Մուհամեդ Մուրսիին: Ձերբակալվել են “մահմեդական եղբայրների” առաջնորդները: Մանսուրին առայժմ չի հաջողվում հանդարտեցնել իսլամականներին: Նրանք հավատացնում են, որ չեն կամենում գործ ունենալ”ռազմական հեղաշրջում կազմակերպողների հետ”:
Tags: Եգիպտոս