Ուսուցիչը հռչակվել է 40 տարի նույն հագուստը կրելով

m_795539Տեխասում ֆիզկուլտուրայի ուսուցիչը հանրահայտ է դարձել 40 տարի նույն հագուստը կրելու արդյունքում: Դեյլ Իրբին դիսկո ոճի հագուստը կրել է 1973-ից, ամեն անգամ` լուսանկարվելիս, մինչև անցած տարի, երբ նա  թոշակի անցավ:

63-ամյա տղամարդը խոստովանել է, որ ամեն տարի նույն հագուստով լուսանկարվելու գաղափարն անսպասելի է  ծնվել. 1973-ին  նա առաջին անգամ լուսանկարվեց այդ վերնահագուստով: Հաջորդ տարի` 1974-ին դպրոցի ադմինիստրացիան ուսուցիչներին խնդրել էր ինչ որ պատշաճ բան հագնել ու Դեյլը, քանի որ իր ժամանակի մեծ մասն անց էր կացնում մարզադահլիճում, չուներ պաշտոնական կոստյում, դրա համար էլ պահարանից հանեց  վերնաշապիկն ու սվիտերը:

“Ես այնքան վատ էի զգում, երբ երկրորդ լուսանկարն ունեցա նույն հագուստով”: Սակայն,  կինը խորհուրդ տվեց նույն հագուստը կրել նաև երրորդ անգամ: Աշակերտներն այդ առիթով կատակում էին, սակայն Դեյլը դրանից հետո չցանկացավ այլևս փոխել հագուստը:

Հիմա նա, իհարկե, հաճախ չի հագնում վերնաշապիկ ու սվիտեր, սակայն անպայման է կրում` եթե պետք է լուսակարվի: Դեյլը խոստովանում է` 40 տարի անց էլ  այն իսկն իր հագով է:

Tags: