Թուրքական մի քանի միություններ ցույցի միջոցով իրենց աջակցությունն են հայտնել Մուրսիին

1 (1)Թուրքական մի քանի միությունների անդամներ ցույց են կազմակերպել` այդ կերպ իրենց աջակցությունը հայտնելով Եգիպտոսի` պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիին, հաղորդում է “Անադոլու” գործակալությունը:

İHH (Մարդու իրավունքների ու ազատությունների և հումանիտար աջակցության միություն), MAZLUMDER (Մարդու իրավունքների և ճնշված ժողովուրդների նկատմամբ համերաշխության միություն) Özgür-Der (Ազատ արտահայտման և կրթության իրավունքի միություն) անդամները երեկ երեկոյան Անկարայում գտնվող Եգիպտոսի դեսպանատան առջև բողոքի ցույց են կազմակերպել:

3Լրագրող Ադեմ Օզկյոսը, խոսելով մասնակիցների անունից, հայտարարել է. “Մենք Եգիպտեսի մեր եղբայրների հետ պայքարելու ենք այնքան ժամանակ, մինչև Մուրսին հետ գա:” Վերջինս ընդգծել է նաև, որ երկար ժամանակ է` հետևում են Եգիպտոսում տեղի ունեցեղ իրադարձություններին`հավելելով, որ իրենք տարբերություն չեն դնում Ստամբուլի և Կահիրեի միջև:

Եգիպտոսում ներքաղաքական ճգնաժամը սկսվել է հունիսի 30-ին տեղի ունեցած բազմամիլիոնանոց բողոքի ցույցից հետո: Ռազմական հրամանատարությունը վերջնագիր էր ներկայացրել նախագահին, սակայն վերջիսը հրաժարվել է վայր դնել իր լիազորությունները: Այնուհետև զինվորականները նրան պաշտոնանկ են արել: Եգիպտոսի անցումային կառավարության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ադլի Մանսուրը: