Շնորհիվ 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում հյուրընկալվելիս Դանիայի հավաքականի հետ խաղում տարած փայլուն հաղթանակին` Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը բարելավել է դիրքը FIFA-ի վարկանշային աղյուսակում 23 տեղով և այժմ զբաղեցնում է 66-րդ հորիզոնականը:
Աղյուսակի առաջին հինգ տեղերում են համապատասխանաբար Իսպանիայի, Գերմանիայի, Կոլումբիայի, Արգենտինայի և Նիդերլանդների հավաքականները:
Համեմատության համար նշենք նաև, որ նախկին Սովետական երկրներից ու մեր հարևաններից Ռուսաստանը աղյուսակում 17-րդ տեղում է, Ուկրաինան` 28, Իրանը` 52, Թուրքիան` 57, Ուզբեկստանը` 58, Բելոռուսը` 78, Էստոնիան` 86, Վրաստանը` 98, Լիտվան` 104, Տաջիկստանը` 106, Ադրբեջանը` 117, Լատվիան` 119, Մոլդովան` 125, Թուրքմենստանը` 136, Կիրգիզիան` 137, Ղազախստանը` 150:
Tags: սպորտ, ֆուտբոլ
