Նախկինում փորձագետները երկրաշարժի ժամանակ մարդկանց խորհուրդ էին տալիս վազել դեպի դռնախորշը, այժմ գիտնականները խորհուրդ են տալիս մտնել մոտակա սեղանի տակ:
Երկու իսրայելցի գիտնականներ ստեղծել են երկրաշարժին դիմացող սեղաններ:
Սեղանը, որը կարող է դիմանալ վերևից ընկնող մինչև մեկ տոնա բեռին, ստեղծել են իսրայելցի գյուտարարներ Արթուր Բրաթերը և Իդո Բրունոն:
Գյուտարարները հայտնում են, որ սեղանի ստեղծման գաղափարը առաջացել է իրենց կառուցվածքով անկայուն դպրոցների աշակերտներին պաշտպանելու ցանկությունից:
Բաթերը նշում է, որ ինքը պարզապես սարսափած էր դիտելով 2010թ-ին Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժի մասին պատմող մի հոլովակ, որտեղ վատ կառուցված տների և դպրոցների պատճառով 200,000 մարդ էր զոհվել:
Այս սեղանը բավականին թեթև և հարմար է դպրոցականների օգտագործման համար և միևնույն ժամանակ կարող է դիմանալ երկրաշարժի ընթացքում վերևից ընկնող մեծ ծանրությանը:
Եթե սեղանները դասավորվեն շարքերով, ապա դրանք կարող են նաև ծառայել որպես փախուստի համար բաց ճանապարհ:
Սեղանը առաջինը փարձարկել են իսրայելի զինվորականները, իսկ այժմ այն գտնվում է Իտալիայի Փադուա համալսարանի շինարարական տեխնոլոգիաների բաժնում, որտեղ այն խիստ պայմաններում փորձարկում է անցնում:
Ըստ գիտնականների՝ անկայուն շինությունների պատճառով ամբողջ աշխարհում մոտ 300 միլիոն երեխա երկրաշարժից տուժելու վտանգի տակ է գտնվում: Սեղանի ստեղծողները սեղանը համարում են երկրաշարժի ժամանակ զոհերից և վնասվածքներից խուսափելու մի եղանակ:
Սեղանը ստեղծելու համար երկու գիտնականները բազմաթիվ մրցանակներ են ստացել:
Tags: Իսրայել
