Եգիպտոսում պետք է վերականգնվի ժողովրդավարությունը. Աբդուլլահ Գյուլ

gulԹուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, մեկնաբանելով Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները, հույս է հայտնել, որ իշխանությունները այս երկրում հավատարիմ կլինեն ժողովրդին և պետությունը կղեկավարի ժողովրդի կողմից ընտրված առաջնորդը: «Մենք հույս ունենք, որ Եգիպտոսում ամենակարճ ժամանակամիջոցում քայլեր կկատարվեն ժողովրդավարության վերականգնմանն ընդառաջ, կապահովվի ազգային միասնությունը և հարգանքը երկրի քաղաքացիների նկատմամբ»,-հայտարարել է Գյուլը:
Նախագահի խոսքերով՝ երկրում երկար ժամանակ իշխող միապետական կարգերից հետո դժվար է ժողովրդավարություն հաստատել մեկ տարվա ընթացքում, դրա համար ժամանակ է անհրաժեշտ: Գյուլն ընդգծել է, որ իշխանության հաստատումը պետք է տեղի ունենա համազգային ընտրությունների ճանապարհով, այլ ոչ թե ռազմական հեղաշրջման:

Tags: ,