Խոշոր ավտոպատահար Մասիս քաղաքի մոտ,կան վիրավորներ և մեկ զոհ

 big_1373059210_10Հուլիսի 5-ին, ժամը 22.38-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ Մասիս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ  կմ-ում բախվել են “ՎԱԶ-2106″ մակնիշի 34 TO 238 պետհամարանիշի և “ԶԻԼ” մակնիշի 13 0S U17 պետհամարանիշի (վարորդ` Է. Բյուրեղյան, ծնվ. 1981թ.) ավտոմեքենաները, ինչից “ՎԱԶ-2106″ մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1952 թ. ծնված Ն. Դադաշյանը տեղում զոհվել է, իսկ վարորդ` 1988 թ. ծնված Ա.Նազարյանը ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է Մասիս քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև` Երևանի “Էրեբունի” բժշկական կենտրոն. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ն. Դադաշյանի դին և հանձնլ “1-03″ ծառայության աշխատակիցներին.  իրականացվել են վառելիքաքսուքային նյութերից ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Tags: