Սյունիքի մարզում ավտոմեքենան գլորվել է ձորակը

ավտոմեքենան գլորվել է ձորակըՀուլիսի 5-ին, ժամը 16.01-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ձորաստան գյուղի մոտակայքում “ՎԱԶ-2121″ մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորակը, տուժածներ չկան. մեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:

Մեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ ճամփեզրին կայանված՝ Ս. Հայրապետյանին պատկանող, “ՎԱԶ-2121″ մակնիշի  51 SU 444 պետհամարանիշի ավտոմեքենայի արգելակման համակարգը գործարկված չի եղել՝ ինչից ավտո­մեքենան 7 մետր բարձրությունից սահել է ձորակը. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարների օգնությամբ ավտոմեքենան դուրս է բերվել ձորակից:

Tags: