Հուլիսի 5-ին, ժամը 14.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Բավրա գյուղի անցակետում նկատվել է օձ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հայտնաբերվել է 80 սմ երկարությամբ օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:
***
Հուլիսի 5-ին, ժամը 14.07-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զորավան գյուղի 1-ին նրբանցքի 65 տան բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
Հայտնաբերվել է 1 մ երկարությամբ իժ տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:
Tags: օձեր