Վերջին օրերին Թուրքիայում հաճախակի դարձած ցույցրի առիթով ուկրաինական հայտնի «Femen» շարժման ակտիվիստներից մեկը ցույց է կազմակերպել Ստամբուլի Սաբիհա Գյոքչեի անվան օդանավակայանում: Վերջինս առանց վերնազգեստի է եղել և կրել է միայն «Դու՛րս արի Ստամբուլից, գնա՛ Քաբուլ» գրությամբ պաստառ: Ցուցարարի մարմնի վրա էլ է գրություն եղել, ինչը հատուկ է այս շարժման ակցիաներին: Բոլորի ուշադրությունը գրավել է կնոջ մարմնին գրված «բռնապետ Էրդողան» բառերը:
Հետաքրքրական է, որ ցույցից հետո Ստամբուլի օդանավակայանում ձերբակալված ակտիվիստը բացականչել է «Թող Թուրքիան ազատ լինի» արտահայտությունը:
Այնուհանդերձ «Ռադիկալը» գրում է, որ օրերս «Femen» շարժումը նախապես հայտնել էր, որ Թուրքիայում պատրաստվում է ցույց անել:
Tags: թուրքիա
