Քաղաքական գործիչները կարող են սխալվել. Թայիփ Էրդողան

erdogan   Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը Թայլանդի նախագահ Շինավատրայի հետ հանդիպում ունենալուց հետո հանդես է եկել համատեղ մամլո ասուլիսով: Նա նշել է, որ ինքն ու Եգիպտոսի իշխանազրկված նախագահ Մուհամեդ  Մուրսին քաղաքական գործիչներ են և հնարավոր է, որ սխալներ գործեն, սակայն դրանց նկատմամբ վերաբերմունքն ու արձագանքը ճիշտ չէ: «Յուրաքանչյուր քաղաքական գործիչ կարող է սխալներ գործել: Դրա համար պատժելն ու քաղաքականությունից հեռացնելը որոշ ուժերի պարտականությունը չէ: Այն պետք է իրականացվի ըստ ժողովրդի ցանկության: Եթե ժողովուրդը ասի պատժեք, պետք է պատժվի:  Այդ ժամանակ նա դասեր կքաղի և դուրս կգա ժողովրդին ընդառաջ կամ էլ կքաշվի իր անկյունը: Հնարավոր չէ, որ նման արարքը դրական և ողջունելի չհամարվի: Սակայն, ցավոք, մեր երկրում նման ողջույնողներ կան, սակայն մենք չենք կարողանում դրականորեն նայել դրան»,-նշել է Էրդողանը: