Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկրի պաշտպանության նախարար է նշանակել ծովակալ Կարմեն Մելենդեսին:
Նա այս պաշտոնում առաջին կին ներկայացուցիչն է: Նրա նշանակման մասին Մադուրոն հայտարարել է զինվորական թանգարանում կատարվող հանդիսության ընթացքում: Այդ թանգարանում է պահվում Վենեսուելայի նախկին առաջնորդ Ուգո Չավեսի աճյունը: Նախագահ Մադուրոն Մելենդեսին անվանել է “հայրենիքի զինվոր”: Չավեսի համախոհ Մելենդեսը 2012-ին ծովակալի կոչում ստացավ ու դարձավ Վենեսուելայում նման կոչումով առաջին կինը: 2012-ի հոկտեմբերին Չավեսն իր ադմինիստրացիայում Մելենդեսի իրավասություններն ընդլայնեց, նրա ստորաժաբաժանումն կաշառակերության մեջ կասկածվող ԲՇՏ-ներում ու պետհիմնարկներում ստուգումներ անցկացնեուլ իրավունք ստացավ:
Tags: նախարաչ