Վենեսուելան և Նիկարագուան քաղաքական ապաստան են առաջարկել ԱԱԾ-ի տեղեկություններ տարածած Էդվարդ Սնոուդենին

Venezuelan President Nicolas MaduroՈւրբաթ օրը Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան և Վենեսուելայի նախագահ Daniel OrtegaՆիկոլա Մադուրոն հայտնել են, որ իրենք ցանկանում են ապաստան տրամադրել ազգային անվտանգության գործակալության տեղեկություններ տարածած Էդվարդ Սնոուդենին:

Սնոուդենը մի շարք երկրներից ապաստան էր խնդրել՝ ներառյալ Նիկարագուան և Վենեսուելան:

Օրտեգան զգույշ է ձևակերպել իր առաջարկը, մինչդեռ Մադուրոն իր առաջարկի մեջ մեղադրել է ԱՄՆ-ին և պաշտպանել Սնոուդենին կառավարության գլոբալ լրտեսական ծրագրերի մասին խոսելու համար:

Երկու նախագահները իրենց առաջարկի մասին խոսել են երկու երկրների անկախության օրվան նվիրված միջոցառման ժամանակ: Օրտեգան հայտնել է նաև, որ ինքը կհաստատի իր առաջարկությունը, եթե իրավիճակը թույլ տա:

Օրտեգայի տեղեկություններով՝ Սնոուդենի ապաստան խնդրելու նպատակով Մոսկվայում գտնվող Նիկարագուայի դեսպանատուն ուղարկած դիմումը դեռ պետք է քննարկվի:

Ըստ տեղեկությունների՝ Սնոուդենը այժմ գտնվում է Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանի չեզոք թռիչքային գոտում: Ռուսաստանը ո´չ հաստատել և ո´չ էլ ժխտել է այդ տեղեկությունը:

Edward Snowden (1)Սակայն եթե Սնոուդենը ընդունի հարավային Ամերիայի երկրների առաջարկը, ապա պարզ չէ, թե նա ինչպես է հասնելու այդ երկրներ, քանի որ Մոսկվայի և Վենեսուելայի միջև ուղիղ չվերթներ չկան: Մոսկվայից Վենեսուելա հասնելու համար պետք է անցնել Հավանայով, սակայն այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք Կուբայի կառավարությունը նրան կթույլատրի անցնել իր տարածքով:

Այս առումով ԱՄՆ-ն պարզ հասկացրել է, որ ինքը ուշադիր հետևում է բոլոր չվերթներին Սնոուդենին բռնելու համար:

 

Tags: